«Ես իմ սխալը չեմ կրկնի». Փաշինյանը խոսեց նոր զենքեր գնելու մասին

Ասուլիսի ժամանակ վարչապետին հարց ուղղվեց նոր սպառազինությունների և զինված ուժերի վերազինման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ես հրաժարվում եմ հրապարակային քննարկել զինված ուժերի հետ կապված որևէ հարց, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեվերջյան առցանց ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին 44-օրյա պատերազմից հետո նոր սպառազինությունների գնման և բանակի վերազինման վերաբերյալ։
«Ես մեր և իմ անձամբ նախկինում թույլ տրված սխալը չեմ կրկնի։ Ես հրաժարվում եմ հրապարակային քննարկել զինված ուժերի հետ կապված որևէ հարց», ֊ ասաց վարչապետը։
«Հանդիպումից հետո ես որոշակի հնարավորություն տեսա». ինչ են որոշել Փաշինյանն ու Ալիևը
Հիշեցնենք, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակայնորեն խոսել է նոր սպառազինություններ գնելու մասին, առավել հատկանշական էր համարվում 2019-ին կատարված ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնումը։ Սակայն վերջիններիս կիրառությունը միանշանակ չէր 44-օրյա պատերազմի ժամանակ։