Դանակահարություն Այնթապում. 14-ամյա պատանիները հիվանդանոց են տեղափոխվել

Երկու տղաներն էլ վնասվածքներ են ստացել որովայնի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզում պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 14-ամյա երկու տղաներ են հիվանդանոց տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Դեկտեմբերի 23-ին ոստիկանությունը րոպեների տարբերությամբ հիվանդանոցից հաղորդումներ է ստացել, որ 2 պատանու են հոսպիտալացրել «որովայնի առաջնային պատի թափանցող-կտրած-ծակած վերք» և «որովայնի թափանցող վիրավորում» ախտորոշումներով։
Արարատի մարզում էլցանցի պետը դանակահարել է էլեկտրիկին
Պարզվել է, որ ժամը 11։30-ի սահմանում Այնթապ գյուղի դպրոցներից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա մի պատանի է դանակահարել հիվանդանոց տեղափոխվածներին:
Դպրոցականը ներկայացել է բաժին և հայտնել, որ արարքը կատարել է ինքը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
Աշտարակում 20-ամյա երիտասարդը դանակահարել է քրոջը