ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի ֊ Sputnik. Արցախում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են, տեղակացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ հաշվի առնելով հանրային արձագանքներն ու առաջարկությունները և, հատկապես, հունվարի 7-ի՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը՝ Ազգային ժողովից հետ է կանչվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ուստի շարունակում է գործել նշված օրենքը նույնությամբ:
Արցախում 2022թ. առաջին աշխատանքային շաբաթը կմեկնարկի երկուշաբթի՝ հունվարի 10-ին:
Նշենք, որ Հայաստանում աշխատանքային շաբաթը մեկնարկելու է հունվարի 3֊ին, իսկ տոնական են համարվում միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը, 6֊ը։