ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին կշփվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա այդ մասին ասաց այսօր առցանց ասուլիսի ժամանակ` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
«Հանդիպման կամ բանակցությունների պաշտոնական առաջարկ դեռ չենք ստացել, բայց շփում անպայման կլինի։ Քանի որ գագաթնաժողովը ոչ ֆորմալ է, շփումները նույնպես ոչ ֆորմալ կլինեն»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կայանալու է դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում։