ԱՄՆ–ի ոչ բարեկամական կեցվածքը տոքսիկ մթնոլորտ է ստեղծում. Լավրով

Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրովի խոսքով` ռուս–ամերիկյան հարաբերություններում բազմաթիվ են նյարդայնացնող հանգամանքներն ու անառողջ մթնոլորտ է ստեղծվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ոչ բարեկամական գիծը, որը տանում է Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ, թունավոր մթնոլորտ է ստեղծում և խոչընդոտում հանգիստ շփում իրագործելու գործընթացը։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Ослободженье» բոսնիական պարբերականին տված հարցազրույցում։
ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ–ի հետ բանակցություններ սկսել հունվարի սկզբին. Սպիտակ տան ներկայացուցիչ
«Խոսելով ռուս–ամերիկյան հարաբերություններից`կնշեմ հետևյալը։ Վաշինգտոնի հետ փոխգործակցման ժամանակ անառողջ մթնոլորտ է ստեղծվել։ Բազմաթիվ նյարդայնացնող հանգամանքներ են կուտակվել։ Ամերիկացիները ոչ բարեկամական գիծ են տանում, պատժամիջոցներ կիրառում, մեր հասցեին ապացույցներ չունեցող մեղադրանքներ են առաջ քաշում, ուրիշ այլ թշնամական քայլեր ձեռնարկում», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովն ու Աբդոլլահիանը խոսել են «միջուկային գործարքի» վերականգնման մասին
Այս ամենը, ըստ Լավրովի, թունավոր մթնոլորտ է ստեղծում և խոչընդոտում հանդարտ, պրոֆեսիոնալ շփում իրագործելուն։