Ալիևը հայտարարել Է, որ Հադրութում կոմանդոսների բրիգադ է տեղակայվել

Իլհամ Ալիևը մասնակցել է Հադրութում տեղակայված զորամասի բացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրում կոմանդոսների բրիգադ է ստեղծվել։ Տեղեկությունը հայտնում են տեղի լրատվամիջոցները:
«Նոր զորամիավորման ներկայացուցիչները գտնվում են Հադրութի զորամասում։ Կոմանդոսների բրիգադի ստեղծումը մեզ համար նորություն է», - հայտարարել է նա։
Ալիևը մտահոգված է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ռազմական համագործակցությամբ
Ալիևի խոսքով՝ այդ զորամիավորումը կկարողանա կատարել ցանկացած մարտական խնդիր, այնտեղ կծառայեն պատրաստվածության բարձր մակարդակ ունեցող անձինք։
ՌԴ–ն ողջունում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. ԱԳՆ