ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինան մտադիր է առաջիկա տարիներին 30-40 տոկոսով կրճատել գազի սպառումը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հաջորդ տարվանից սկսում ենք ջերմաարդիականացման նախագահական ծրագիրը։ Սկսենք մտածված ջեռուցումից և 5 հազար բազմաբնակարան շենքի արդիականացումից։ Մեր միջազգային գործընկերների հետ կբարձրացվի նաև դպրոցների, հիվանդանոցների, բյուջետային և կոմունալ հիմնարկների էներգաարդյունավետությունը»,– կառավարության նիստում նշել է վարչապետը։
Այդ բոլոր միջոցառումների նպատակն է հետագա տարիներին գազի սպառումը կրճատել 30-40 տոկոսով։ Շմիգալն ընդգծել է, որ գազի սեփական արդյունահանման ծրագրված բարձրացման հետ համատեղ, դա թույլ կտա ապահովել Ուկրաինայի իրական էներգաարդյունավետությունը։