ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Թեհրանի շուկաներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհեր կան։ Այս մասին հայտնել է Tansim գործակալությունը։
Նշվում է, որ պայթյունին հաջորդել է հրդեհի բռնկումը։ Դրա հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ջոկատներ, հրդեհն արդեն մեկուսացվել է։ Փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել։
Աղբյուրի տեղեկություններով` նախնական տվյալներով դեպքը տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունի հետևանքով։