Սփյուռքի գործերի հանձնակատարների թեկնածուներ կան. ի՞նչ չափանիշներ են սահմանված նրանց համար

Վիեննա. արխիվային լուսանկար
Հանձնակատարներն ինչ-որ չափով բեռնաթափելու են դիվանագիտական ծառայության գործը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումներ դեռ չեն արվել, սակայն արդեն իսկ կան թեկնածուներ: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նշենք, որ նոյեմբերին ՀՀ ԱԺ–ն կողմ է քվեարկել օրենքի նախագծին, որով ներդրվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ:

«Մենք դեռ չունենք նշանակված հանձնակատարներ, ունենք միայն թեկնածուներ: Այս պահին պլանավորման փուլում ենք, թե աշխարհագրորեն ինչպես բաժանենք երկրներ կամ տարածքներ, որպեսզի մեր նպատակին հասնենք»,- նշեց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ հանձնակատարի գրասենյակը փոքր մարմին է, այն շատ ավելի փոքր է, քան նախարարությունն էր, և եթե նույնիսկ երբևէ հասնեն նախարարարության աշխատակիցների քանակին՝ 90 և ավելի, միևնույն է, դա բավարար չի լինելու լիովին, արդյունավետ, ճիշտ ժամանակին և խորապես համագործակցելու 7 մլն–ից ավել սփյուռքահայության հետ:
ՀՀ–ում կստեղծվի հայրենադարձների ինտեգրումը պետական մակարդակով իրականացնող 1-ին կենտրոնը
«Ունենալով հանձնակատար համայնքում, մենք կարող ենք տեղում ապահովել անձի ներկայություն, որը կզբաղվի Հայաստան-սփյուռք գործակցությամբ։ Նա պետք է լինի ազդեցիկ անձնավորություն, ընդունելի համայնքի մեծամասնության կողմից, ինչպես նաև պատրաստ լինի աշխատել, մեզ աջակցել, ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը»,- ասաց Սինանյանը:
Վարչապետի որոշմամբ նշանակվածները սեպ կխրեն ՀՀ–ի և սփյուռքի միջև. նախկին փոխնախարար
Նա նշեց, որ հանձնակատարները ինչ-որ չափով բեռնաթափելու են դիվանագիտական ծառայության պարտավորվածությունները, որպեսզի դիվանագետներն ավելի շատ զբաղվեն դիվանագիտությամբ, իսկ համայնքային հարցերով, սփյուռքով զբաղվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: