Միրզոյանը Զասի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ արևելյան սահմանային գոտու իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Արարատ Միրզոյանը կարևորել են հավաքական հիմունքներով անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված՝ անդամ պետությունների դաշնակցային փոխգործակցությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահող Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահող Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
Միրզոյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021թ.) նստաշրջանի որոշումների կյանքի կոչման և ՀՀ նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրի» նախագծի ամփոփումը։ Ստանիսլավ Զասը մանրամասն ներկայացրել է նշյալ ծրագրի դրույթները և վստահեցրել, որ դրանց ժամանակին իրագործման նպատակով ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից կներդրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը։
Միրզոյանը նաև ներկայացրել է ՀՀ արևելյան սահմանային գոտում իրավիճակը և ընդգծել կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը՝ համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության:
Նշյալ, ինչպես նաև տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում ևս մեկ անգամ կարևորվել է հավաքական հիմունքներով անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված՝ անդամ պետությունների դաշնակցային փոխգործակցությունը:
Հիշեցնենք` Զասը Հայաստան է եկել դեկտեմբերի 22-ին։ Երեկ նրան ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այսօր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀԱՊԿ–ը մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Զաս