«Մեր առաջին համատեղ աշխատանքը»․ Միհրան Ծառուկյանը որդու հետ ուրախ տեսանյութ է հրապարակել

Միհրան Ծառուկյան. Արխիվային լուսանկար
Երգչի էջի հետևորդները շատ են հավանել տեսանյութը, նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Ճանաչված երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը Instagram-ի իր էջում նոր զվարճալի տեսանյութ է հրապարակել որդու՝ Ռոբերտ Ծառուկյանի մասնակցությամբ։ Կադրերում փոքրիկը փորձում է դաշնամուր նվագել, իսկ հայրը նրան ձայնակցում է։
«Մեր առաջին համատեղ աշխատանքը»,-կատակել է երգիչը։
Միհրանի հետևորդներն անչափ հավանել են տեսանյութը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
«Միհրան, հետ ես մնում նոտաներից», «ապագա դաշնակահարը», «վախ, ինչ լավն եք», «սուպեր դուետ»,-գրել են նրանք։
Նշենք, որ 2 տարի առաջ Արփի Գաբրելյանի 30-ամյակի նախօրեին` երևանյան մենահամերգի ժամանակ, Միհրանն ամուսնության առաջարկություն արեց նրան։ Զույգն ամուսնացավ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: 2020թ–ի հուլիսի 4–ին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը՝ Ռոբերտը։