ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ստանիսլավ Զասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ: Տեղեկությունը հրապարակվել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր (23 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Ստանիսլավ Զասը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր (23 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Հիշեցնենք` Զասը Հայաստան է եկել դեկտեմբերի 22-ին։ Երեկ նրան ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այսօր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ՀԱՊԿ–ը մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Զաս