Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են «Հյուսիս-հարավի» ճակատագիրը

Քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները, օրինակ` երկու երկրների միջև ուղիղ ավիացիոն չվերթների իրագործումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը կարևորել է դեսպանի արդյունավետ աշխատանքը:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 29 տարիների ընթացքում Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական կապերը վերածել միջպետական ջերմ և գործընկերային հարաբերությունների»,-ասել է Արշակյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի կարևորությանը:
ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը Ջամմուի ու Քաշմիրի հարցում վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին և հույս հայտնել, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծում կստանա:
Կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ ավիացիոն չվերթների իրագործումը:
Ընդգծվել է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կարևորությունը և դրա միջազգային նշանակությունը:
Ինչն է կապում Հայաստանին և միջուկային զենք ունեցող Հնդկաստանին. նոր խաղացող տարածաշրջանում
Հնդկաստանի դեսպանն իր հերթին կարևորել է հայ-հնդկական հարաբերությունների խորացումը և նշել, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում ևս կձևավորվի բարեկամական խումբ:
Կիշան Դան Դեվալը կարևորել է նաև ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Հայաստանը «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի շրջանակում առայժմ զիջում է Ադրբեջանին
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները։