Հայաստանի ֆուտբոլի հավաքականը տարին ավարտեց 92-րդ տեղում

2020 թվականի վերջում Հայաստանի հավաքականը 99-րդ տեղում էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման՝ այս տարվա վերջին վարկանիշային ցանկը։
Հայաստանի հավաքականն իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ տարին կավարտի 92-րդ տեղում։
2020 թվականի վերջում Հայաստանի հավաքականը 99-րդ տեղում էր։
Առաջատարը Բելգիայի հավաքականն է։ Լավագույն տասնյակում են նաև Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան ու Նիդեռլանդները։