Հայ և վրացի գործընկերները Covid-19-ի դեմ պայքարում փորձի փոխանակում են արել

Քննարկմանը մասնակցել են Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալն ու նրա վրացի գործընկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Covid-19-ի համավարակի, կանխարգելիչ միջոցառումների և դրանց արդյունավետության մասին փորձի փոխանակման և ոլորտում առկա հրատապ խնդիրները քննարկելու նպատակով առցանց հանդիպում են ունեցել Հայաստանի և Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ինչպես նաև Covid-19 վերապրոֆիլավորված հիվանդանոցներում պացիենտների բուժումն իրականացնող բժիշկ-մասնագետները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ու նրա գործընկերը` Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նանուշյանն ընդգծել է համավարակի դեմ պայքարում հարևան երկրների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Պատվաստումները պաշտպանում են նաև «օմիկրոն» շտամից. նախարար
Գաբունիան իր հերթին կարևորել է քննարկվող հարցերի լայն շրջանակը, ինտենսիվ և թերապևտիկ բաժանմունքներում Covid-19 պացիենտների, այդ թվում` հղիների բուժման կազմակերպման հարցում փորձի փոխանակումը:
Հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսի բուժման մոտեցումներին, պատվաստումային գործընթացին և մայրական մահացության դեպքերի կանխմանը:
Հաշվի առնելով նոյեմբերի վերջին հայտնաբերված Covid-19-ի «Օմիկրոն» շտամի բարձր տարածելիությունը` մասնագետները նշել են, որ անհրաժեշտ է խթանել պատվաստումային գործընթացը և պատրաստ լինել համավարակի նոր ալիքներին դիմակայելուն:
ՊՇՌ թեստավորման բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. ՀՀ առողջապահության նախարարություն
Pfizer-ի պատվաստանյութը մինչև տարեվերջ կհասնի Հայաստան