«Առևտուր և զարգացում» . Մոսկվա-Մինսկ-Երևան-Քիշնև տեսակամուրջ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Երևան-Քիշնև տեսակամուրջը «Առևտուր և զարգացում» թեմայով (ազգային արժույթներով հաշվարկները որպես փոխադարձ առևտրի զարգացման գործոն):
Sputnik
Տեսակամրջի նպատակն է քննարկել փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման հնարավորությունը, բացահայտել արտահանման-ներմուծման գործառնությունների խթանման մեխանիզմների նկատմամբ պահանջարկը, ուժեղացնել հետաքրքրությունը ԱՊՀ տարածքում փոխգործակցության նկատմամբ:

Մասնակիցներ

Մոսկվայում`
1. Իգոր Չումակովսկի - Միջպետական բանկի փոխնախագահ,
2. Դմիտրի Կուրոչկին – Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ,
3. Ալեքսեյ Յակովլև – Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն,
4. Օսման Կաբալոև –Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի բանկային գործունեության կարգավորման բաժնի պետ,
5. Անդրեյ Մատյաշչուկ - Ռոսէքսիմբանկի ֆինանսական շուկաներում ֆինանսական ինստիտուտների և հաճախորդների գործառնությունների տնօրեն,
6. Դենիս Տրեֆիլով - ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
Երևանում `
Կարեն Իվանով –Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի ԱՊՀ ուղղության ղեկավար։
Քիշնևում`
Յուրի Բադիր- Մոլդովայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի արտաքին առևտրի փորձաքննության, գնահատման և ծառայությունների վարչության պետ։
Մինսկում`
Վլադիմիր Ուլախովիչ - Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ,
Պավել Ինշին –Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի գլխավոր վարչության պետի տեղակալ, միջազգային համագործակցության գլխավոր վարչության ինտեգրացիոն համագործակցության վարչության պետ։
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցեն՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։