ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ–ի հետ բանակցություններ սկսել հունվարի սկզբին. Սպիտակ տան ներկայացուցիչ

Սպիտակ տուն
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ առաջընթաց կարող է լինել միայն Ուկրաինայի շուրջ ապաէսկալացման մթնոլորտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է արդեն հունվարի սկզբին անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«ԱՄՆ-ն պատրաստ է դիվանագիտական փոխգործակցություն սկսել»,- նշել է նա:
Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչի խոսքով՝ երկկողմ շփումների համար ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել ռազմավարական անվտանգության շուրջ երկխոսությունը:
Նա ավելացրել է, որ առաջընթաց կարող է լինել միայն Ուկրաինայի շուրջ ապաէսկալացման մթնոլորտում:
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում. Պուտինը` Ուկրաինայի վրա հարձակման հնարավորության մասին
Հիշեցնենք` Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի համաձայնագրի նախագծեր է հրապարակել, որոնցում մասնավորապես ներառված են Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների չտարածման և դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին դրույթները։
«Նրանք խոսո՞ւմ են, ի՞նչ է»․ Արևմուտքը չգիտի՝ ինչ պատասխանել Ռուսաստանին
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը հրապարակել է անվտանգության համաձայնագրերի նախագծերը, որպեսզի բացառի լրատվական մանիպուլյացիաները:
Ռուսները ճիշտ էին, ամերիկացիները՝ ոչ. Մոսկվայի նախագծերը հենց այնպես մերժել չի լինի