Աղցանները պատրաստել տանը և քիչ քանակով. 6 խորհուրդ ՀՀ առողջապահության նախարարությունից

Աղցաններ
Գերատեսչությունը հորդորում է տոնական գնումներ կատարելիս անպայման ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: ՀՀ առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ:
Ոստիկանությունն անցնում է ամանորյա ուժեղացված ծառայության
Անհրաժեշտ է.
գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք,
աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին:
Ի՞նչ տեսք պետք է ունենա Նոր տարվա սեղանը Վագրի տարում