Ադրբեջանի ԱԳՆ-ն Google-ից պահանջել է քարտեզներից հանել Արցախի հայկական անվանումները

Ներկայումս այդ տարածքները Google Maps հավելվածում նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել է Google ընկերությանը՝ պահանջելով ջնջել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքների հայկական անվանումները։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։
Ադրբեջանի հերթական սադրիչ քայլը. «հասել» են Արցախի տարածքում գտնվող ռուսական եկեղեցուն
Ներկայումս Google Maps հավելվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով: