Սյունիքում փրկարարները մոտ 200 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Ձնապատ ճանապարհ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Փրկարարները դուրս են բերել Սյունիքի «Զանգեր» կոչվող հատվածում արգելափակված ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մեքենաների արգելափակման մեջ հայտնվելու մասին ահազանգը ստացել էր դեկտեմբերի 21-ին` ժամը 13:48-ին։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 14։40-ից դեկտեմբերի 22-ի ժամը 00։23-ը փրկարարները նշված հատվածում արգելափակումից դուրս են բերել մոտ 200 ավտոմեքենա։
ՀՀ տարածքում փակ ճանապարհներ կան
Քամին կուժգնանա, լեռնային գոտիներում բուք ու մերկասառույց կլինի. եղանակի տեսություն