ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում հրապարակել է այն պարի տեսագրությունը, որը նրան հաղթանակ էր բերել Ուկրաինայի մերկապարի առաջնության ընտրական փուլում։
Համարը կոչվում է «Միլեդի» և, դատելով տեսագրությունից, բավականին կրքոտ է ու հետաքրքիր։
«18 տարի անց։ Քանի՞ տարեկան էիք, երբ ձեզ թույլ չէին տալիս դիտել այդ մրցաշարը։ Ես արդեն առնվազն երկու սերնդի երկրպագուներ ունեմ»,-գրել է նա։
Պարուհին ճիշտ է։ Նրա հետևորդների թվում իսկապես քիչ չեն նրանք, ովքեր դիտել են մրցաշարը և հաղթանակ մաղթել Վարդային․ «Ես նայել եմ, երբ մոտ 13 տարեկան էի», «Ես 41 տարեկան եմ և հիշում եմ դա», «Սև հրեշտակը «տժժում» է», «Շատ սիրուն է», «Շքեղ եք»։
Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի ու զանգվածային հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Pole-dance–ի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։