Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահն ու վարչապետը խոսել են երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կառավարության ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին, ինչպես նաև երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ պաշտոնական աղբյուրների` Փաշինյանի ու Սարգսյանի նախորդ զրույցը կայացել էր նոյեմբերի 16-ին։