Մոսկվան առաջարկել է գործարար խորհուրդ ստեղծել, Երևանն աջակցել է նախաձեռնությանը. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ
Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական համագործակցությանն ուղղված միջկառավարական ծրագրի նախագիծ է նախապատրաստվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը հանդես է եկել Ռուս–հայկական գործարար խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ, որը կոչված է ընդլայնելու երկու երկրների մարզերի միջև կապերը, ամրապնդել բիզնես–շփումները, համատեղ արտադրություններ հիմնել։ Այս մասին Երևանում հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Երկու երկրների մարզերի միջև կապերի ընդլայնման, գործարար շփումների ամրապնդման, համատեղ արտադրությունների ստեղծման և ներդրումային երկխոսության աշխուժացման, մեկ հարթակում այդ աշխատանքների համախմբման նպատակով ռուսական կողմը հանդես է եկել Ռուս–հայկական գործարար խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ», – հայտարարեց նա։

Օվերչուկի խոսքով` այս նախաձեռնությունն աջակցություն է ստացել հայկական կողմից և արձանագրվել միջկառավարական հանձնաժողովի նիստի ամփոփիչ արձանագրության մեջ։
Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
«Մեր երկիրը շահագրգռված է համատեղ առևտուրն ու ներդրումներն ավելի ակտիվ զարգացնելու հարցում։ Ռուսական բիզնեսը կարող է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության զարգացման առումով», – նշեց ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով` առևտրատնտեսական համագործակցության աշխուժացման նպատակով մինչև 2025 թվականը Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական համագործակցությանն ուղղված միջկառավարական ծրագրի նախագիծ է նախապատրաստվել։ Ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն` այն կստորագրվի մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջ։
ՌԴ–ն ու ՀՀ–ն ունեն փոխգործակցությունը զարգացնելու բոլոր հնարավորությունները. Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել` մասնակցելու միջկառավարական խորհրդի նիստին։
Օվերչուկը հայտնել է Ալիևին, որ Արցախի հարցով եռակողմ խմբի աշխատանքում առաջընթաց կա
Հիշեցնենք, որ Օվերչուկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանյան համանախագահն է։