ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Կաթը կարող է օրգանիզմի համար վտանգ ներկայացնել դրանում կալցիումի ավելցուկի պատճառով։ Այս մասին «О самом главном» հաղորդման եթերում պատմել է հայտնի բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
Մյասնիկովի խոսքով՝ կաթի ավելորդ օգտագործումը, չնայած դրա բոլոր օգտակար հատկանիշներին, ավելացնում է տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցքկեղի ռիսկը։ Այդ մասին, նշել է բժիշկը, վկայում են վիճակագրական տվյալները։
Մյասնիկովը խորհուրդ է տալիս օգտագործել օրական ոչ ավելի, քան երկու բաժակ կաթ։
Ընդ որում՝ գիտնականներին առայժմ չի հաջողվել ո՛չ ապացուցել, ո՛չ ժխտել այդ տեղեկությունը։