Իրանի արտգործնախարարը մեկնել է Ադրբեջան

Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիներն ու տարածաշրջանային գործընթացները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանը մեկնել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում է IRNA-ն` հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության` Աբդոլահիանը Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիներն ու տարածաշրջանային գործընթացները: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտնել էր, որ արտգործնախարարը մեկնելու է Բաքու։
Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կփոխեն տարածաշրջանի քաղաքական միջավայրը. Փաշինյան
ԶԼՄ–ն հիշեցնում է, որ Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը Պակիստանում ԻՀԿ երկրների նիստի շրջանակում հանդիպել է նաև ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների զարգացող հարաբերությունների կապակցությամբ:
Իրանի Մեջլիսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր