Հայաստանի ռուսական ռազմաբազայում սկսել են պատրաստվել «Սուվորովյան հարձակում» մրցույթին

Զորավարժություններ «Ալագյազում». արխիվային լուսանկար
Մարզումներն անցկացվում են «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում՝ ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետևակի մարտական մեքենաների անձնակազմերը սկսել են պատրաստվել Արմի-2022-ի «Սուվորովյան հարձակում» մրցույթի նախընտրական փուլին Հայաստանի ռազմաբազայում։
Պետք է ռուսական ներկայությունը սարքենք ժամանակակից. Քոչարյանը` 102-րդ ռազմաբազայի մասին
Նշվում է, որ մեխանիկ-վարորդները, հրամանատարներն ու նշանառու-օպերատորները վարժանքներ են կատարել փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ՝ ստորաբաժանումների հրամանատարների, ինչպես նաև նախկինում մրցույթի տարբեր փուլերին մասնակցած զինծառայողների ղեկավարությամբ:
Մոտոհրաձգային բրիգադները մշակել են հատուկ խոչընդոտների հաղթահարմամբ տեխնիկան վարելու հմտություններ:
Հատուկ ուշադրություն է դարձվել կրակակետերում անձնակազմի գործողություններին. զինծառայողները խոցել են մեկական կրակոցներով ու կրակահերթերով:
ՌԴ ԶՈւ-ն զորավարժություններին հաշվի է առել 44-օրյա պատերազմին կիրառված ԱԹՍ–ների փորձը
Մարզումներն անցկացվում են «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում՝ ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա: Զորավարժարանը հագեցած է անհրաժեշտ խոչընդոտներով և լիարժեք ենթակառուցվածքներով, որոնք թույլ են տալիս մասնակիցներին որակապես պատրաստվել մրցույթին։