Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցով նիստը վարում է Հայկ Մարությանը

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանն ու Գայանե Վարդանյանը դիմումներ են ներկայացրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Մեկնարկեց Երևանի ավագանու հատուկ նիստը, որում կորոշվի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:
Նիստը վարում է Հայկ Մարությանը։ Օրակարգը ներկայացնելուց հետո Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանն ու Գայանե Վարդանյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
«Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին». «Իմ քայլը» խմբակցության անդամ
Նշենք, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Նույն որոշման նախագիծը պետք է ներառի նաև ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու
«Լուսավոր Հայաստանը» չի միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ։ Այդ նիստում քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը որոշվում է գաղտնի քվեարկությամբ` ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Քանի որ Երևանի ավագանին 65 անդամ ունի, ապա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար նրանցից առնվազն 33-ը պետք է կողմ քվեարկեն նախագծին։

Նշենք, որ «Իմ քայլն» այս պահին 52 անդամ ունի, որոնց թվում են նաև Հայկ Մարությանն ու նրան աջակցություն հայտնած 2 այլ անդամները։
Այդ դեպքում գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում։
ՌԱԴԻՈ
Երևանցիներն ընտրել էին Փաշինյանի քաղաքական թիմին, այլ ոչ թե կոնկրետ Մարությանին. Սարգսյան
Մարությանը ՔՊ–ն լքելու որոշումը կայացրել է պատերազմից առաջ. Երիցյանը մանրամասներ է հայտնել