ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Կրասնոդարի քաղաքապետ Անդրեյ Ալեքսեենկոն ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու քրեական գործի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական ծառայությունը:
«Կրասնոդարի վարչակազմի ղեկավարը ձերբակալվել է։ Այժմ նա հարցաքննվում է, որոշվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը», - ասված է հաղորդագրության մեջ:
Քննության վարկածով՝ Ալեքսեենկոն 2018 թվականին, զբաղեցնելով Կուբանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, միջնորդի միջոցով ստացել է շուրջ 1,6 մլն ռուբլի արժողությամբ հրացան ՝ Կրասնոդարում բազմաբնակարան շենքի չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ իր կողմից վերահսկվող դեպարտամենտի եզրակացությունը տալու դիմաց։
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու և ապացուցողական բազա հավաքելու ուղղությամբ: