Բանկեր, զբոսաշրջություն և բարձր տեխնոլոգիաներ. ՀՀ նախագահն ընդունել է Քուվեյթի դեսպանին

Արմեն Սարգսյանն ու Նաուաֆ Ալ-Էնեզիին քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին, հայտնում են նախագահության մամուլի ծառայությունից:
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին (22 դեկտեմբերի, 2021թ). Երևան
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-քուվեյթական հարաբերությունների ներկա մակարդակի և զարգացման հեռանկարների շուրջ: Մասնավորապես նշվել է, որ երկու երկրները փոխգործակցության ներուժ ունեն բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,–ասված է հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի: