ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արարատիմարզում 17-ամյա մի պատանի է ինքնասպանություն գործել. տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր։
Ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել մի պատանի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Բ. Բ-ն է, որն իրենց տան նկուղում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Հարազատները նրան հայտնաբերել են, կտրել են պարանն ու փորձել օգնություն ցուցաբերել` տեղափոխելով հիվանդանոց։ Սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին տղան մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։