2022 թվականը պետք է դառնա կորոնավիրուսի հաղթահարման տարի. ԱՀԿ տնօրեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը նշել է, որ կորոնավիրուսի հաղթահարման համար գլխավորը ձեռքի տակ եղած միջոցներն արդյունավետ օգտագործելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Գալիք` 2022 թվականը պետք է դառնա կորոնավիրուսի հաղթահարման տարի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

«Կարծում եմ, որ այս երկու տարիների ընթացքում մենք ավելի լավ ճանաչեցինք վիրուսը, ունենք ավելի լավ միջոցներ։ Հենց այս կապակցությամբ էլ ասում եմ, որ պետք է այդ պանդեմիան հաղթահարենք 2022 թվականին»,–ասել է նա։

Նրա խոսքով` այժմ գլխավորը ձեռքի տակ եղած միջոցներն արդյունավետ օգտագործելն է, այդ թվում ՝ պատվաստանյութերը և առողջապահության պաշտպանության այլ միջոցները։ Նա նշել է նաև, որ պետք է վերջ դնել պատվաստանյութերի բաշխման անհավասարությանը:
Քանի՞ մարդ է Հայաստանում COVID-19-ի դեմ բուստերային պատվաստում ստացել. ԱՆ տվյալները
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» մանրէահիմքն է շրջանառվում աշխարհի մի շարք երկրներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու դեպքեր են գրանցվել աշխարհի 100-ից ավել երկրներում։
«Օմիկրոն» մանրէահիմքի պատճառով մահվան դեպքերի աճ ենք սպասում. ԱՀԿ