ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական ԶՈւ–ում ժամանակակից սպառազինության մասնաբաժինը 71,2% է կազմում։ Այս մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Բանակի և նավատորմի համալրվածությունը ժամանակակից սպառազինությամբ կազմում է 71,2%», – ասել է Շոյգուն։
ՌԴ ՊՆ ղեկավարը հայտնել է նաև, որ Ռուսաստանում ձևավորվել է «Կինժալներով» ՄիԳ-31 կործանիչների առաջին գունդը։
Չորս ՄիԳ-31–երից բաղկացած խումբը կարող է վերահսկել 800-900 կմ ընդհանուր ճակատով օդային տարածքը։