ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի վիրուսաբանության ու կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի լուսանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզորի» կայքին:
Նշվում է, որ վիրուսով վարակվելուց հետո վեցերորդ օրը բջիջներն առանձնացվել են հատուկ սրվակների մակերևույթից, որոնցում դրանք աճեցվել են: Սպիտակուցները, որոնցից բաղկացած է վիրուսը, սինթեզվում են ցիտոպլազմայում ու որոշակի ֆիզիկական և քիմիական պայմանների պահպանման դեպքում ներթափանցում ներս՝ ձեռք բերելով լրացուցիչ թաղանթ:
«Օմիկրոնի» դեպքում անսովոր է, որ վիրուսը դանդաղ է հավաքվում, ու, ի տարբերություն այլ մանրէահիմքերի, վարակի վեցերորդ օրը զանգվածային բջջային մահ չի առաջացնում։
«Օմիկրոնով» վարակվելուց հետո բջիջների վիճակը համապատասխանում է այլ մանրէահիմքերով վարակվելու երկրորդ-երրորդ օրվան։