Փակ հատվածներ, ձյուն, մերկասառույց. ՀՀ ԱԻՆ–ը ներկայացրել է ճանապարհների վիճակը

Սյունիք. արխիվային լուսանկար
ՀՀ ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Եվ այսպես`
փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը,
ժամանակավորապես փակ է (քարաթափման վտանգի պատճառով) Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը,
դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները,
դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով բեռնատարների համար։
Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ո՞վ կլինի 1-ին ծիծեռնակը. հայկական ընկերությունները 2015–ից թռիչք չեն կատարել դեպի Թուրքիա
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի) տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը