ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հանրահայտ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել 11–ամյա դստեր` Կլավդիայի մասնակցությամբ, որի գեղեցկությունը չի վրիպել հետևորդների աչքից։
Նախօրեին Օրբակայտեն «Fashion New Year Awards»-ի մրցանակաբաշխությանը գնացել է դստեր ուղեկցությամբ։
«Երկուսդ էլ գեղեցկուհի եք», «Բարեկազմ տիկնիկ», «Հիասքանչ տեսք ունեք», «Մայրիկի կտորն է»»,– գրել են երգչուհու էջի հետևորդները։
Նշենք, որ Օրբակայտեն գործարար, ատամնաբուժական կլինիկաների ցանցի սեփականատեր Միխայիլ Զեմցովի հետ ամուսնացել է 2005 թվականին: 2010 թվականին ծնվել է նրանց դուստրը` Կլավդիան։