Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ. վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է

Հարվածի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի հաղորդմամբ` ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարահի 13-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի մոտ, բախվել են BYD, ВАЗ 06 և SHACMAN մակնիշի ավտոմեքենաները:
Ողբերգական վթար Փարաքարում. վարորդը մահացել է, անչափահաս ուղևորին հիվանդանոց են տեղափոխել
Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ հարվածի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Սևան-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մահացել են երիտասարդ ամուսիններն ու 4-ամյա որդին. ՔԿ
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: