Իրանի Մեջլիսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշն ասել է` իրեն տխրեցրել է այն, որ մարդկությունն այդքան տմարդի ու կենդանաբարո կարող է լինել, որ նույնիսկ իր արածը չընդունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայանի և Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Իրանցի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ (21 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշն ասել է. «Նախորդ դարում կատարված ցեղասպանության մասին տեղեկություններ, իհարկե, ունեի, սակայն այս այցը պատճառ դարձավ, որ իմ տեղեկություններն ավելանան: Ինձ հատկապես տխրեցրեց այն, որ մարդկությունն այդքան տմարդի ու կենդանաբարո կարող է լինել, որ ոչ միայն նման վարվելակերպ ունենա, այլև ավելի վատ՝ իր արածը չընդունի»։
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ (21 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ (21 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Հայաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը