Երևանում ևս մեկ շարժական պատվաստումային կետ կգործի. հայտնի է` որ հասցեում

Կորոնավիրուսային հիվանդության խոցելի խմբերին սպասարկող արտագնա/շարժական պատվաստումային մեքենան. Արխիվային լուսանկար
Անցորդներին կբաժանվեն անհատական պաշտպանիչ միջոցներ և պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 17:00-ն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) կգործի շարժական պատվաստումային կետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
137 նոր դեպք, 11 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Նշվում է, որ նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
«Վեկտոր» կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսի «Oմիկրոն» մանրէահիմքի լուսանկարները
Նշենք, որ Հայաստանում մինչ դեկտեմբերի 20-ը կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 546 632 պատվաստում։ Դեկտեմբերի 20-ի դրությամբ առաջին դեղաչափը ստացել է 903 661 մարդ, երկրորդը` 642 971։ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։
Առաջիկայում էլ Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 հազար դեղաչափ կտրամադրի։