Երևանում 28-ամյա իրանցին ավազակային հարձակման է ենթարկվել

Ոստիկանը Երևանում. Արխիվային լուսանկար
Իրանցու պայուսակի մեջ եղել են գրքեր, իր բջջային հեռախոսը, դրամապանակ, որի մեջ եղել է գումար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Երևանում 28-ամյա իրանցին ավազակային հարձակման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ այսօր, ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Իրանի քաղաքացի՝ 28-ամյա Մոջադա Շ-ն և հայտնել, որ Փարպեցի փողոցում 5 անհայտ անձինք, որոնցից մեկը դանակով է եղել, սպառնալիքով հափշտակել են իր պայուսակը։

Իրանցին ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել են գրքեր, իր բջջային հեռախոսը, դրամապանակ, որի մեջ եղել է գումար։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Տղամարդը Վանաձորում լինգով կոտրել է վճարային տերմինալը, բայց գողություն կատարել չի հասցրել