ԵՄ երկրներ ճամփորդելու համար կարող է սահմանվի պատվաստման 9-ամսյա վավերականության ժամկետ

QR-կոդ
Եվրահանձնաժողովի առաջարկությունը կարող է արգելափակվել ԵՄ կառավարությունների մեծամասնության կամ Եվրախորհրդարանի անդամների պարզ մեծամասնության կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական միության երկրներ ճանապարհորդությունների համար COVID-19-ի դեմ պատվաստման վկայականը հնարավոր է վավերական լինի պատվաստումների ավարտից հետո մինչև 9 ամիս։ Նման առաջարկություն է արել Եվրահանձնաժողովը, գրում է Reuters-ը:
Նշվում է, որ դա արվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածումը կանխելու համար։ Մասնավորապես, ԵՄ մի քանի երկրներ լրացուցիչ պահանջներ են ներկայացրել ճանապարհորդների համար։ ԵՄ արդարադատության հանձնակատար Դիդիե ՌեյնդերսըReuters-ին ասել է, որ ԵՄ հանձնաժողովը դեմ է լրացուցիչ պահանջներին և գնահատում է եղած միջոցները:
Պատվաստումը զբոսաշրջիկներին Հայաստան է բերում․ ինչ կանոններ կան օտարերկրացիների համար
Ըստ առաջարկության` փետրվարի 1-ից նոր կանոնները պարտադիր կլինեն ԵՄ 27 երկրների համար: Այս առաջարկությունը կարող է արգելափակվել ԵՄ կառավարությունների մեծամասնության կամ Եվրախորհրդարանի անդամների պարզ մեծամասնության կողմից։
Մի շարք պաշտոնյաների առաջարկության ընդունման համար բավարար աջակցություն կա:
Հայաստանում պատվաստումների թիվը գերազանցել է 1.5 մլն–ը