Ձյուն, ձնաբուք ու մերկասառույց. Հայաստանի ավտոճանապարհները դժվարանցանելի են

Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հայաստանյան մարզերի մեծ մասում այս պահին ձյուն է տեղում։
Մասնավորապես` Շիրակի մարզի գրեթե բոլոր բնակավայրերում, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում։
Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձնաբուք է: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները։ Իսկ Շիրակի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
«Էս ինչ զուլում բերեցիր». Սուրենյանի գրառումը «փոթորիկ» է առաջացրել համացանցում
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ևս շաունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: