ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Անուշավան Գևորգյանն իր վարած ВАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում` դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր ընկել Աղստև գետը:
Վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները` օգտագործելով հատուկ ճոպաններ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: