Շտապ պետք է ԱՄՆ-ի պատասխանը ՌԴ առաջարկներին. Ռյաբկով

Սերգեյ Ռյաբկով. Արխիվային լուսանկար
Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է անմիջապես բանակցություններ սկսել ամերիկյան կողմի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական կողմին շտապ անհրաժեշտ է ԱՄՆ-ի` ՌԴ-ի առաջարկներին պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Կարծում եմ, որ նրանք կփորձեն այս ամենը տեղափոխել դանդաղ ընթացող գործընթաց, իսկ մեզ դա շտապ է պետք, քանի որ իրավիճակը շատ ծանր է, սուր է, հետագա բարդացման միտում ունի»,- ասել է նա:

ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը չի կարող սպասել և պատրաստ է անմիջապես սկսել բանակցությունները։
ՌԱԴԻՈ
Անկարան փորձելու է թյուրքալեզու երկրների միավորումը հակադրել ՆԱՏՕ–ին ու ՀԱՊԿ–ին
Ռուսաստանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պայմանագրի նախագծերը: Նախագծի կետերից մեկով առաջարկվում է, որպեսզի ՆԱՏՕ-ն երաշխիքներ տրամադրի դաշինքի` Ուկրաինայի տարածքի չմտնելու համար։