Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես արգելել է Թուրքիայից պղպեղ, նուռ և խաղող ներկրել

Նուռ
Դրանց մեջ հայտնաբերվել են 12 թունաքիմիկատների մնացորդներ, որոնցից 10-նը անթույլատրելի են Ռուսաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 17-ից Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Թուրքիայից պղպեղի և նռան, իսկ դեկտեմբերի 10-ից խաղողի ներկրումը, գրված է գերատեսչության կայքում։

Որոշման համաձայն` հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը Թուրքիայից և Իրանից 33 արտադրողների գյուղատնտեսական արտադրանքի 6 տեսակ է հայտնաբերվել, որոնք 12 թունաքիմիկատների մնացորդներ են պարունակում, դրանցից 10-ը չեն թույլատրվում Ռուսաստանում օգտագործելու համար։

«Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է ՌԴ տարածք Թուրքիայի Հանրապետությունից և Իրանի Իսլամական Հանրապետությունից կիտրոն, մանդարին, պղպեղ, խաղող, նուռ ներմուծող 33 ընկերությունների կողմից վնասակար միրգ–բանջարեղենի ներմուծումը, բազմաթիվ խախտումների հետ կապված էլ նոյեմբերի 17-ից թուրքական ծագման պղպեղի և նռան, դեկտեմբերի 2-ից իրանական ծագման պղպեղի և դեկտեմբերի 10-ից թուրքական ծագման խաղողի ներկրումը», – ասված է հաղորդագրության մեջ։
«Ճիշտ ենք անում». Քերոբյանը` թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարացնելու մասին
Արդյունքում Ռուսաստան արգելվել է ներմուծել շուրջ 60 հազար տոննա թուրքական խաղող և ավելի քան 10 հազար տոննա նուռ։