ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ է նշանակել Ռոբերտ Բազիկյանին։ Վարչապետի համապատասխան հրամանը հրապարակվել է կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Բազիկյանը 2019 թվականի դեկտեմբերին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, իսկ 2020 թվականի հուլիսի 17-ին` ազատվել պաշտոնից։
Բազիկյանը կոչումով գնդապետ է։