ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Հրամանագիրը տեղադրված է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Սուրեն Գրիգորյանը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Նա արդարադատության փոխնախարար էր նշանակվել 2021 թվականի ապրիլի 6-ին։
Սուրեն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել մարտի 29-ին։