Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստան է մեկնում

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպումը. Արխիվային լուսանկար
Նախատեսված է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը»,–ասված է հայտարարության մեջ:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
«3 + 3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայո՞ւմ. Վրաստանին սպասում են այնտեղ
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան էր մեկնել նաև ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին։ Թբիլիսիսում կայացել էր նրա ու Վրաստանի կառավարության ղեկավարի` Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը։