Պարզվել է` ինչպես է մահացել Աբովյան փողոցում հայտնաբերված նախկին դասախոսը

Հայտնաբերվել է 82-ամյա տղամարդու դի
Դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի օպերատիվ–քննչական խումբը պարզել է, թե ինչ հանգամանքներում է մահացել Երևանում Աբովյան–Կորյուն խաչմերուկի շենքերից մեկի մոտ հայտնաբերված տղամարդը։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2021 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 16։25-ին։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը հիշյալ հասցեի բնակիչ է` ծնված 1939 թվականին, որն իրեն ցած է նետել»,– նշում են ՔԿ–ից։

Դեպքի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր` հանգամանքները պարզելու նպատակով։
Ինչպես արդեն հայտնել էինք, դեկտեմբերի 19-ին Աբովյան փողոցի շենքերից մեկի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել։ Պարզվել է, որ նա 82–ամյա Ս. Հ.–ն, որը պրոֆեսոր է, նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան բուհերից մեկում։