ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Թբիլիսիում է։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Այնուհետև ՀՀ վարչապետն ուղեւորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ առանձնազրույց է տեղի ունենալու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Փաշինյանի այցն աշխատանքային է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան էր մեկնել նաև ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին։ Թբիլիսիսում կայացել էր նրա ու Վրաստանի կառավարության ղեկավարի` Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը։