ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել։
Ըստ գերատեսչության տվյալների` թեստի դրական պատասխան ստացածների 90.3 տոկոսը պատվաստված չէ Covid-19-ի դեմ։
Չի պատվաստվել նաև 1317 հոսպիտալացվածների 94.9 տոկոսը, իսկ ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 143 քաղաքացուց պատվաստում չեն անցել 95.8 տոկոսը։
Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 72–ով։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ։
Դեկտեմբերի 20-ի դրությամբ` ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 546 632 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացելէ 903 661, իսկ երկրորդը` 642 971 մարդ։